Ուղղակի ֆանտաստիկ նվեր՝ ծննդյանս օրվան ընդառաջ. Իվետա Մուկուչյան (տեսանյութ)
ԱյլԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը:
Քիչ առաջ երգչուհին Հանրային հեռուստաընկերությանը շնորհակալություն է հայտնել իրեն ընտրելու կապակցությամբ և ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղղակի ֆանտաստիկ նվեր՝ ծննդյանս օրվան ընդառաջ: Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը նման պարգեւի համար: Հուսով եմ կողքիս կլինեք այս յուրահատուկ ճամփորդության ողջ ընթացքում»: