Հալեպում տասնօրյա ընդմիջումից հետո մեկ ժամով վերականգնվել է էներգամատակարարումը
Մերձավոր ԱրևելքՀալեպում մոտ տասն օրվա անջատումից հետո էլեկտրականությունը մեկ ժամով վերականգնվել է: Այս մասին տեղեկանում ենք «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հալեպի որոշ շրջաններում ջրամատակարարումը թեպետ ոչ ամբողջովին, սակայն աստիճանաբար վերականգնվել է: Ջրի հոսքը, սակայն, ոչ բոլոր տեղերում է հասանելի, հատկապես շենքերի բարձր հարկերին:
Սիրիայում վերջին օրերին հացի գինը բարձրացել է: Հացի մեկ կապոցը դարձել 50 սիրիական լիրա, իսկ մեկ հատը' 7 լիրա: Պատասխանատու աղբյուրների տեղեկություններով թանկացման պատճառն ավելի որակյալ ալյուր օգտագործելն է:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը Հալեպում լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել ռուսական օդուժի օգնությամբ' իր թիրախի տակ առնելով Խան Թուման, Ջաբալ Ազան և Ուադիհիե շրջաններում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքները: Ռազմական գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի վնասներ են կրել:
Սիրիական բանակն ապստամբներին հորդորել է հանձնվել, իսկ բնակիչներին հեռանալ զինյալների կենտրոններից: