ԱՄՆ-ն կարող է ռազմական մասնագետներ ուղարկել Սիրիա. Washington Post
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան խորհրդականները Բարաք Օբամային խորհուրդ են տվել ամերիկյան զորքեր ուղարկել Իրաք և Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին:
Առաջարկված միջոցառումները ԻՊ-ի դեմ ԱՄՆ պայքարի ամբողջ ընթացքում առաջին անգամ ենթադրում են Սիրիայում «հատուկ նշանակության ամերիկյան զորքերի սահմանափակ անձնակազմի» տեղաբաշխում: Այդպիսի քայլերը խոսում են Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի կողմից արտասահմանում, մասնավորապես՝ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում հակամարտություններին ամերիկացի զինվորականների մասնակցությունն ընդլայնելու փորձերի վերսկսման մասին, ասվում է հոդվածում:
«Փոփոխությունները կվկայեն Իրաքում և Սիրիայում ԱՄՆ դերի զգալի ուժեղացման մասին: Նրանք նախկինի պես պահանջում են Օբամայի պաշտոնական հաստատմանը, որը կարող է որոշում ընդունել այս շաբաթ»,- The Washington Post-ը մեջբերում է ամերիկացի պաշտոնյաների խոսքը, որոնք մեկնաբանություն են արել անանունության պայմանով:
Պաշտոնյաների խոսքով՝ բացառված չէ, որ Բարաք Օբաման որոշում ընդունի չփոխել առկա կուրսը, գրում է պարբերականը: