Դիտվել է 37598 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 17741 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 15141 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 13253 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 12331 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11406 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10299 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8758 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Դիտվել է 8222 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 7926 անգամ:Հայտնի է գազի նոր սակագինը
Դիտվել է 7898 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 7792 անգամ:Զինվորի դին հետ են տանում
Դիտվել է 7772 անգամ:«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է
Դիտվել է 7666 անգամ:Վլադիմիր Գասպարյանն ու Սեյրան Օհանյանը բանակցում են սպանված զինծառայողի հարազատների հետ
Դիտվել է 7632 անգամ:Ի՞նչ է արել Դեդ Հասանը՝ հայերի համար (տեսանյութ)
Փոխվարչապետն ընդունեց եգիպտացի լրագրողներին
ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ապրիլի 24-ին ընդունեց Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին:
Փոխվարչապետն ուշագրավ համարեց, որ լրագրողները Հայաստան են այցելել այն օրերին, երբ հայ ժողովուրդը նշում է Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Ապրիլի 24- ին ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում հարգանքի տուրք է մատուցվում անմեղ նահատակների հիշատակին:
Կարեւորելով ճանաչողական բնույթի այցերը'Ա. Գեւորգյանը նկատեց, որ լրագրողները լավ հնարավորություն ունեն ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը: Օրերս Երեւանը պաշտոնապես հռչակվեց 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք, բացի այդ, Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյակը: Այս կապակցությամբ անցկացվում են մի շարք միջոցառումներ, եւ մայրաքաղաքի մշակութային օջախները ներկայանում են հետաքրքիր ցուցադրություններով ու միջոցառումներով:
Այնուհետեւ Ա. Գեւորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին Հայաստանի եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության հարաբերություններին, երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի երկրների հետ փոխհարաբերություններին։
Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը եւ հատկապես զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները:
Նա հույս հայտնեց, որ Եգիպտոսում առաջիկա նախագահական ընտրություններից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կակտիվանան: Փոխվարչապետի խոսքով' փոխգործակցության հատկապես մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: Երկու երկրների միջեւ ձեւավորվել է սերտ գործակցություն նաեւ գիտակրթական, մշակութային բնագավառներում, եւ Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ այդ կապերն ապագայում կընդլայնվեն:
Անդրադառնալով Հայաստան- Սփյուռք հարաբերություններին' փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը մշտապես պահպանում եւ խորացնում է կապերը բոլոր գաղթօջախների հետ' մի կողմից նրանցից ստանալով աջակցություն, մյուս կողմից աջակցելով Սփյուռքում ընթացող հայապահպանության գործընթացին: Եգիպտոսում այսօր կա բավական ուժեղ հայ համայնք, որը մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում եւ որի ներկայացուցիչները Եգիպտոսի արժանի քաղաքացիներ են:
Լրագրողների խնդրանքով փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, մայիսի 6 -ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:

