Իմ մորն արնաքամ արեցին, մայրս մահացավ անգրագետ բժիշկների ձեռքով. Աիդա Սարգսյան
ԲլոգոսֆերաՆոյեմբերի 1-ին մահացել է երգչուհի Աիդա Սարգսյանի մայրը։ Երգչուհին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ պատմելով մոր մահվան պատճառը.
«..Ես շատ շնորհակալ եմ բոլորից, որ կիսում եք ինձ հետ իմ վիշտը, շատ դաժան է անժամանակ մայր կորցնել, բայց ավելի ցավալի է, որ ինքն իր մահով չի մահանում, այլ անգրագետ բժիշկների թեթև ձեռքով: Իմ մորն արնաքամ արեցին' գաստրասկոպիայի ժամանակ վնասելով անոթը, որից հետո մայրս երկու օր անդադար արնահոսեց, և ես կորցրեցի նրան: Անհեթեթ մահ, այդ տականք և անգրագետ բժիշկները փորձում էին իրենց սխալը կոծկելու համար ուրիշ դիագնոզ ինձ ասել, բայց այսօր դիահերձումից հետո կրկին պարզվեց, որ իմ մորը արնաքամ են արել: Ես շատ մեծ դժվարությամբ եմ գրում, տեղս չեմ գտնում, որ առողջ մարեց անգրագետ բժիշկների պատճառով իմ երիտասարդ մայրը, որ իմ կյանքն էր, իմ աշխարհն էր, իմ ամեն ինչն էր, այլևս ինձ հետ չէ: Վաղը իմ մոր հոգեհանգիստն է…»