ՀՀ առողջապահության նախարարը Տուլայի հիվանդանոցներում տեսակցել է ավտովթարից տուժածներին
ՀասարակությունՄոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարից հետո Տուլա մեկնած ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելել է հիվանդանոցներ' տեսակցելու տուժածներին: Նոյեմբերի 3-ի գիշերն արձանագրված ողբերգական դեպքից հետո 32 հոսպիտալացված քաղաքացիներից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանք բուժում են ստանում Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններում:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Տուլա են մեկնել նոյեմբերի 3-ին:
ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ՀՀ առողջապահության նախարարի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: Հայաստանի մասնագետները ևս մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ:
Նոյեմբերի 3-ին' ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ինՄ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտայինընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևսչբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել է ևս 43-ը: