«Վարդաշեն» ՔԿՀ-ում ևս երեք դատապարտյալ դադարեցրել է հացադուլը
Հասարակություն«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում' նոյեմբերի 5-ի դրությամբ, ևս երեք դատապարտյալ դադարեցրել է հացադուլը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, «Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դատապարտյալների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հացադուլ հայտարարած դատապարտյալները դժգոհում են, որ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը մերժում է իրենց դիմումները:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը նոյեմբերի 5-ին այցելել էին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին: Պաշտոնյաները նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել էին անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս բարձրացրած խնդիրները՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը:
Կազմարկերպված ընդունելության ընթացքում հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն էր հայտնել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ՝ հանդիպման ավարտին այդ մասին համապատասխան դիմում ներկայացնելով ՔԿ հիմնարկի վարչակազմին: