Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) 

Միջազգային դիտորդները խախտել են ՄԱԿ-ի պահանջները` օգնելով օրինականացնել խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. EPDE զեկույց

ԱՐԽԻՎ

Ամբողջ Եվրոպայում ընտրություններին հետեւող «Ժողովրդավարական ընտրությունների գծով եվրոպական պլատֆորմ» (EPDE) ցանցը հայտնել է, որ միջազգային դիտորդները խախտել են ՄԱԿ-ի պահանջները' օգնելով օրինականացնել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված EPDE զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ մասնակցելով մարդու իրավունքները բացահայտորեն խախտող Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին' միջազգային դիտորդները վարկաբեկել են ընտրություններին հետեւելու ինստիտուտը եւ վնաս են հասցրել այն խորհրդարանների ու միջազգային կազմակերպությունների հեղինակությանը, որոնք նրանք ներկայացնում են:

Զեկույցի համաձայն, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցել են Եվրամիության հետ այդ երկրի միջեւ լարված հարաբերությունների ժամանակաշրջանում: Բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, միջազգային կազմկերպությունների ներկայացուցիչներ եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրաժարվել են դիտորդներ ուղարկել Ադրբեջան, իսկ եվրոպական իստիտուտները լուրջ անհանգստություն են հայտնել այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ իրավիճակի առնչությամբ:

Նշվում է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հրաժարվելուց հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը միակ եվրոպական կազմակերպությունն է եղել, որ օգնել է միջազգային եւ եվրոպական հանրության աչքում օրինականացնել Ադրբեջանի խորհրդարանում ընտրությունները:

Ըստ EPDE-ի' միջազգային առաելությունները, որոնք գրանցվել են Ադրբեջանում վերջին խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար, խախտել են միջազգային չափանիշները:

Ադրբեջանում անցկացված ընտրություններին հետեւելու գծով միջազգային առաքելությունների աշխատանքի գնահատման մասին EPDE զեկույցի համաձայն' պաշտոնապես գրանցված 40 միջազգային առաքելություններից ոչ մեկն այդ երկրում ընտրությունների երկարատեւ դիտարկում չի անցկացրել: Միայն երկու առաքելություններ են հրապարակել ընտրություններին հետեւելու իրենց մեթոդաբանությունը: Ընտրությունների օրը 24 միջազգային դիտորդներ ԶԼՄ-ներում դրական գնահատակն են տվել ընտրական գործընթացին դեռ մինչեւ ընտրատեղամասերի փակվելը: Դրանց մեջ են ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Խորդի Խուխլան եւ պատվիրակության անդամ Ավգուստին Կոնդեն:

Ըստ EPDE-ի' առաքելությունները խախտել են ՄԱԿ-ի «Ընտրություններին հետեւելու միջազգային սկզբունքների հայտարարագրի» գլխավոր պահանջները, հատկապես այն կետը, որում ասվում է, որ կազմակերպությունը չպետք է միջազգային առաքելություն ուղարկի որեւէ երկիր այն պայմաններում, որոնցում նման առաքելության ուղարկումը կարող է ընկալվել որպես ոչ դեմոկրատական ընտրական գործընթացի օրինանականացման ճանաչում:

Սեփական մոնիտորինգի արդյունքների հիման վրա EPDE-ում եկել են այն եզրակացության, որ միջազգային դիտորդների, առաքելությունների, կազմակերպությունների եւ փորձագետների մեծ թվով հարցարույցները, մեկնաբանությունները եւ ԶԼՄ-ներում հայտարարությունները մինչեւ ընտրություններն ու ընտրությունների օրը հեռու են եղել չեզոքությունից եւ անաչառությունից, ինչը կասկածի տակ է դնում Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը: EPDE-ն նաեւ կասկածի տակ է դնում ԵԽԽՎ եզրակացությունը եւ գտնում է այն չհիմնավորված:

Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների' ԿՈՎ կողմից հրապարակված նախնական արդյունքներով հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը' խորհրդարանում ստանալով 125 պատգամավորական տեղերից 71-ը:

Ադրբեջանում անցկացված ընտրություններում ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:

Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ հայտարարել են, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, եւ որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:

Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Ադրբեջանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների պատճառով հրաժարվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների դիտորդությունից: Նման որոշում էր ընդունել նաեւ Եվրոպայի Խորհրդարանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Ամենադիտված