«Փող բաժանելո՞ւ եք, թե՞ ոչ»
ՔաղաքականԱյս օրերին իշխանական թևն իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է «այո»-ի քարոզարշավի իրականացման վրա: Համատիրությունների աշխատակիցներից՝ մինչ պետական ամենաբարձր օղակների առջև դրված է «այո»-ի քարոզի սուրբ գործի կատարումը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ իշխանական թևի մանր ու միջին կալիբրի չինովնիկներն արդեն կամուկացի մեջ են հայտնվել. բաժանե՞լ փող, թե՞ ոչ:
Բանն այն է, որ հատկապես ստորին հատվածներից եկող տեղեկատվության համաձայն՝ որոշ քաղաքացիներ հարցուփորձ են անում փողի բաժանման մասին, իսկ «այո»-ականները չգիտեն, թե ինչ պատասխանեն. քաղաքական վերջնական որոշումը դեռևս չի կայացվել:
Ներկա պահին տրամադրությունն այնպիսին է, որ մարդիկ չեն մասնակցի հանրաքվեին, մինչև իշխանություններն «արհեստական ստիմուլ» չառաջացնեն: