Քերին չպլանավորված այցով ժամանել է Փարիզ
ԱշխարհԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին լույս նոյեմբերի 17-ի գիշերը չպլանավորված այցով ժամանել է Փարիզ: Ելույթ ունենալով ԱՄՆ-ի դեսպանատան ֆոնին, որը լուսավորված էր Ֆրանսիայի դրոշի գույներով, Քերին զորակցություն է հայտնել Ֆրանսիայում կատարված ահաբեկչական գործողություններից տուժածներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մենք կհաղթենք ԴԱԻՇ-ին և բոլոր նրանց, ովքեր ընդունում են նրա զազրելի գաղափարախոսությունը, և կշարունակենք օգնել նրանց, ովքեր պատսպարան են փնտրում ահաբեկիչների բռնությունից»,- ասել է Քերին:
Իր խոսքում Պետդեպարտամենտի ղեկավարը հերթական անգամ խստիվ դատապարտել է ծայրահեղական խմբավորմանը և հավաստիացրել, որ Փարիզում տեղի ունեցած իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդի գլոբալ տաքացման հարցերին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու ամերիկացի պաշտոնատարների պլանների վրա, որը նոյեմբերի վերջին անցկացվելու է Փարիզում:
Նոյեմբերի 17-ին ծրագրված է Քերիի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի հետ: