Շարմազանովը բացառում է ԼՂ հակամարտության հարցում միակողմանի զիջումները
ԱՐԽԻՎԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում նոր գործընթաց չկա. միակողմանի զիջումների տարբերակով հարցի կարգավորումը բացառվում է: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությանը, ով հղո ւմ կատարեց օրեր առաջ լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին՝ ԼՂ հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին:
«Մամուլում հրապարակված այդ լուրերը ստահոդ են և իրականության հետ կապ չունեն: Որևէ նոր գործընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարագավորման շուրջ գոյություն չունի: Միակողմանի զիջումները բացառվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հստակեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնիշխան իրավունքի իրացումն այլընտրանք չունի: «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելու է բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին»,- եզրափակեց Շարմազանովը: