Հովհաննես Այվազովսկու «Վեզուվի տեսարանը» կտավը վաճառքի կհանվի Պրահայում
Գիտություն և ՄշակույթԽոշոր աճուրդային տներից «Դոռոտեում»-ի Պրահայի մասնաճյուղը վաճառքի է հանել Հովհաննես Այվազովսկու (1817-1900) «Վեզուվի տեսարանը» կտավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, աճուրդը կկայանա նոյեմբերի 28-ին, իսկ կտավի մեկնարկային գինը սահմանվել է 220 հազար ԱՄՆ դ ոլար:
«Այս գեղանկարչի աշխատանքը մեր աճուրդային տան ամենաարժեքավոր նմուշներից մեկն է: Անխոս, դրա գնելու համար թեժ պայքար կմղվի», - ասել է աճուրդային տան տնօրեն և արթ-բանքինգի չեխ առաջատար փորձագետներից Մարիա Գալովան:
«Վեզուվի տեսարանը» կտավը ստեղծվել է 1891 թ-ին: Այն մտնում է գեղանկարչի հայտնի բնապատկերային շարքի մեջ, որը ստեղծվել է հարավային ծովի և իտալական հզոր հրաբխի տեսարանների ազդեցության տակ: 48,5X60 սմ չափերով կտավի ստորին աջ անկյունում կիրիլատառով գրված է «Այվազովսկի»: