Ռումբի մասին զանգից հետո Մոսկվայում մարդիկ տարհանվել են երկաթուղային կայարանից
ՌուսաստանՄոտ 400 մարդ տարհանվել է Մոսկվայի կենտրոնում գտնող Կիևյան երկաթուղային կայարանից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
«Տարհանվել է մոտ 400 մարդ, ստուգում է իրականացվում»,- ասել է նա:
Աղբյուրի խոսքով՝ տարհանումն սկսվել է այն բանից հետո, երբ երկաթգծի կայարանի աշխատակիցները պայթյունի սպառնալիքի վերաբերյալ անանուն զանգ են ստացել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանկտ-Պետերբուրգում տարհանվել է հերթական երկաթուղային կայարանը: