Մալիի ահաբեկչության հետեւանքով զոհվել է Ռուսաստանի վեց քաղաքացի
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 20-ին Մալիի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ռուսաստանի վեց քաղաքացի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, ևս վեցը փրկվել են:
«Մալիում Ռուսաստանի դեսպանության տեղեկություններով' պատանդ վերցված բազմաթիվ օտարերկրացիների թվում եղել են նաև ՌԴ քաղաքացիներ, ովքեր «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության աշխատակիցներ են: Մալիի հատուկ ծառայությունների կողմից ահաբեկիչներին չեզոքացնելու գործողության արդյունքում փրկվել է հարյուրից ավելի մարդ, այդ թվում' ՌԴ վեց քաղաքացի»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի վեց քաղաքացիները մյուս մահացածների հետ սպանվել են հյուրանոցի ռեստորանում ահաբեկիչների բացած կրակի պատճառով:
Մալիում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է թեժ գիծ (+223) 764-09-056 համարով: