Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա միջոցառմանը Օբյեկտիվ չէ համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի ներդրումային պոտենցիալը․ Հակոբ Բադալյան Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր Առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն՝ Երևանում Տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը հակասահմանադրական է ճանաչվել Արենիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը Սևանում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է տարբեր աշխատանքներում կամավորների հավաքագրման մասին 39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով Դատախազը դատարան է հանձնել խմբի կազմում սպանություն կատարելու մեջ մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը Կա՛մ կփակենք Երևան–Աշտարակ խճուղին, կա՛մ ոտքով կգանք Երևան․ պռոշյանցիները պահանջում են իրենց հարցին լուծում տալ (տեսանյութ) Արցախցիներն սկսում են լայն համախմբման գործընթաց (տեսանյութ) 

Ինչպես են իրավապահների և փորձագետների ձեռքով անհետացել քրեական գործի նյութերը (ապացույցները)

Իրավունք

Ինչ պայմաններում դատախազությունը փաստաբանի սպանության գործի «մեղադրանքը» հասցրեց դատարան և մեղադրական դատավճիռ ստացավ.

Մաս առաջին. ինչպե՞ս են իրավապահների և փորձագետների ձեռքով անհետացել քրեական գործի նյութերը (ապացույցները)

Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով երկու տարվա դատաքննության ավարտին երեք ամբաստանյալների՝ Սամվել Դիլոյանի, Արտակ ու Արեն Վերանյանների նկատմամբ դատախազության կողմից խմբակային խուլիգանության, իսկ վերջինիս նկատմամբ նաև սպանության մեղադրանքից հրաժարվելու հիմքով Արեն Վերանյանի՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո այս դատավարությանն ուշի-ուշով հետևող հանրությունն ակնկալում էր, որ մեղադրողները կփորձեն հանրության առաջ բարձր պահել ՀՀ դատախազության հեղինակությունը, քաղաքացիական արիություն կդրսևորեն և կներկայանան գործի դատաքննության արդյունքներով ակնհայտ դարձած միակ ճիշտ որոշմամբ, այն է' Սամվել Դիլոյանի վերաբերյալ մեղադրանքից հրաժարվելու, իսկ Արտակ Վերանյանի մասով' արարքը վերաորակելու միջնորդությամբ: Բայց արդարադատությանը սպասող ժողովուրդը հուսախաբ եղավ: Մեղադրողն իր ճառում միջնորդեց Սամվել Դիլոյանին մեղավոր ճանաչել վերագրվող հոդվածում և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով: Դրանից հետո սպասվում էր, որ գոնե դատարանը կճանաչի և կհռչակի Սամվել Դիլոյանի անմեղությունը, բայց դատարանն էլ վավերացրեց դատախազության որոշումը և մեղադրական դատավճիռ կարդաց՝ 12 տարվա ազատազրկման պատժաչափով:

Գործի նախաքննությունը տևել է գրեթե ինը ամիս, դատաքննությունը՝ երկու տարի, նշանակվել են ընդհանուր 51 դատական նիստեր, դատական քննությանը մասնակցել են հինգ դատախազներ. դատաքննության' նախաքննությունից 2,5 անգամ երկար տևելու պատճառները գլխավորապես մեղադրողների միջնորդություններն են եղել: Այսքանից հետո մեղադրողն իր ճառում որպես «արժանահավատ ապացույցներ» վկայակոչեց բացառապես նախաքննության ընթացքում ձեռք բերվածները: Եվ արդարացի հարց է ծագում՝ եթե դատաքննության արդյունքում հիմնավորված տվյալները որևէ արժեք չունեն, դատաքննությունը ոչինչ չորոշող ձևական փուլ է, ինչո՞ւ էին մեղադրողները այդքան երկար ու ջանասիրաբար ձգձգում դատական գործընթացը: Դեռ վերջում էլ բացահայտ ապօրինությամբ փորձում դատարանից դիակի արտաշիրիմման որոշում կորզել, ինչը իհարկե չհաջողվեց նրանց: Մեղադրողի ճառն էլ, որ մի մասով դրվել է Սամվել Դիլոյանի դատավճռի հիմքում, ոչ թե օրենքով նախատեսված ապացույցների շրջանակում էր, այլ դատախազի ենթադրությունների հիման վրա կառուցված՝ այն էլ որոշակի տրամաբանական սխալ եզրահանգումներով: Դատախազի ճառում բնականաբար որևէ անդրադարձ չկար այն մասին, որ փաստաբանի մահվան դեպքի առթիվ իրականացված քննությունն իրականում վեր է ածվել անիրավության և անարդարության գործիքի՝ ընդդեմ մեղադրյալ և տուժող կողմերի:

ԼՈՒՐԵՐ.com-ը հանրությանն է ներկայացնում փաստեր, թե ինչպես փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան գործով մեղադրանքի կողմն իր «մեղադրանքը» հասցրեց դատարան և երկու տարվա անարդյունք պայքարից հետո ապացույցների բացակայության, այլ կերպ՝ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի անմեղությունը հաստատված լինելու պարագայում մեղադրական դատավճիռ ստացավ Սամվել Դիլոյանի վերաբերյալ: Առաջին դրվագը դատավարական ընթացակարգի ակնհայտ, նախադեպը չունեցող ապօրինության մասին է, որ պաշտպանական կողմին զրկել է ամբաստանյալների անմեղությունը հաստատող բոլոր ապացույցներին անդրադառնալու հնարավորությունից, և որի պատճառով վերջիններս ստիպված էին խոսել քրեական գործում պակասող փաստաթղթերի պայմաններում:

Խոսքը վերաբերում է նախաքննական մարմնի և դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կողմից գործի նյութերի անհետացմանը:

Այսպես, Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանը որոշում էր կայացրել գործով «Լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»: Դատարանում պաշտպանական կողմը վիճարկեց այս հանձնաժողովի կեղծ և ապօրինի եզրակացությունը (որով իբր տուժողի մահը վրա է հասել մեկից ավելի հարվածների հետևանքով), նույնիսկ հանցակազմի տարրեր մատնանշեց փորձագետների գործողություններում: Առաջին ատյանի դատարանն էլ իր դատավճռում (թեպետ մեղադրական) գնահատեց այն որպես անթույլատրելի ապացույց:

Նախ՝ այս փորձաքննության նշանակման մասին քննչականի պետի որոշումը նույն օրը ուղեկցական գրությամբ ուղարկվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ տնօրենին: Կից ուղեկցական գրության մեջ քննիչի որոշման մասին նշված է. «Առդիր' որոշումը 2 թերթ...»: Քրեական գործում, սակայն, առկա է քննիչի որոշումը՝ բաղկացած 5 թերթից, հետևաբար' փորձաքննությանը չէր կարող ուղարկվել երկու թերթանոց որոշում: Եվ կամ էլ այն հետո են փոխել՝ մոռանալով, սակայն, փոխել ուղեկցական գրությունը և շտկել անհամապատասխանությունը: Իսկ թե ում պահանջով կամ հորդորով է փոխվել դատավարական փաստաթուղթը՝ առանց կողմերին տեղյակ պահելու, հայտնի չէ: Այնուհետև՝ քննիչի որոշումը և կից նյութերը ստանալով՝ փորձագետները միջնորդություն են ներկայացրել՝ փորձաքննությանը տրամադրել նաև քրեական գործի նյութերը: Ի պատասխան՝ քննչականի պետը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ տնօրենին ուղեկցական գրությամբ ուղարկել է գործի նյութերը՝ (Առդիր' «քրեական գործի 1-ին հատորը' «249», 2-րդ հատորը' «251», 3-րդ հատորը' «387» թերթից»): Լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվելուց հետո ուղարկվել է նախաքննական մարմնին: ՊՈԱԿ տնօրենի ստորագրությամբ ուղեկցական գրությունը մուտք եղել Լոռու մարզի քննչական բաժնի քարտուղարություն, ըստ որի առդիրում որպես վերադարձվող նյութեր նշվել են հարցաքննությունների քսերոպատճենները'13 թերթից, քրեական գործի նյութերը' 1-ին հատորը' «249», 2-րդ հատորը' «251», 3-րդ հատորը' «387» թերթից»: Այսպիսով՝ փորձաքննությանը որոշման հետ ուղարկվել են 25 թերթ նյութեր, սակայն քննիչին վերադարձվել են 13 թերթ. ո՞ւր են անհետացել 12 թերթ նյութերը, ի՞նչ նյութեր են դրանք, ի՞նչ վտանգ են իրենց մեջ պարունակել քննիչի կամ փորձագետի համար, որ փորձագետները' Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, դրանք հետ չեն ուղարկել քննիչին, քննիչն էլ հետ չի պահանջել: Տրամաբանական է, որ դրանցով հերքվելու էին դատաբժշկական հանձնաժողովի ապօրինությունները, որոնք փաստորեն գնահատեց նաև դատարանն իր վճռով: Ինչ վերաբերում է քրգործի հատորներին, քննիչի կողմից դրանք փորձագետին են ուղարկվել և վերադարձվել նույն կազմով: Մինչդեռ պաշտպանական կողմին և դատարանին է տրամադրվել 3-րդ հատորը՝ բաղկացած ոչ թե 387 , այլ 251 թերթից: Ո՞վ է գողացել, կամ թաքցրել, կամ ոչնչացրել քրեական գործի 3-րդ հատորի 136 թերթ նյութերը, որոնցում, պաշտպանական կողմի համոզմամբ, առկա են եղել և անհետացել Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին արդարացնող ապացույցները:

Քննչական խմբի անդամ, քննիչ Հրաչյա Մարգարյանն անգամ իր դատաքննական ցուցմունքի ժամանակ չկարողացավ ասել, թե ինչպես է ստացվել, որ 3-րդ հատորը փորձագետին է ուղարկվել և վերադարձվել նույն էջերի քանակով, մինչդեռ դատարան մուտքագրվածը պակաս է 136 թերթ նյութերով:

Բացի այդ, քրեական գործից անհետացել են նաև դեպքի վայրի զննության ժամանակ կատարված 43 լուսանկարներից 36-ը, որոնք հավելվածում փակցվելուց հետո, անհասկանալի հանգամանքներում բացակայել են այն սկավառակից, որի վրա տեղակայվել են մյուս 7 լուսանկարները: Ո՞վ է որոշել, որ պետք է մնան միայն այդ 7-ը, իսկ մյուս 36-ի սկզբնաղբյուրները պետք է բացակայեն քրեական գործից: Բացի այդ, քրեական գործին չի կցվել առեղծվածային վկաներից Վոլոդյա Պետրոսյանի առաջին ցուցմունքը, որը, ըստ նրա դատաքննական ցուցմունքի, ինքը տվել է դեպքից ամենաշատը 15-20 օր հետո, ամանորից առաջ: Մինչդեռ նշված վկայի՝ քրեական գործում առկա հարցաքննության արձանագրությունը թվագրված է ապրիլ ամսին, այսինքն՝ դեպքից 5 ամիս անց: Եվ դա այն դեպքում, երբ նույն վկան՝ որպես ընթերակա, մասնակցել է դեպքի վայրի զննությանը, որի ժամանակ էլ հայտնել է ոստիկաններին, որ դեպքի ժամանակ ներկա է գտնվել վիճաբանությանը և լսել է հայհոյանքի ձայներ: Որքանո՞վ է տրամաբանական, որ դեպքին հավանական ականատեսին հարցաքննեին դեպքից հինգ ամիս անց, եթե առավել ևս, ըստ պաշտոնական վարկածի, նախաքննական մարմինը ցանկացել է բացահայտել դեպքի իրական հանգամանքները: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա միջոցառմանը Մագնիսական փոթորիկները ծածկելու են երկիրըՕբյեկտիվ չէ համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի ներդրումային պոտենցիալը․ Հակոբ Բադալյան Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր Դուբինսկին կանխատեսել է ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումից հետո Ուկրաինայի ապագանԱռանձնակի դաժանությամբ կատարված սպանություն՝ Երևանում Ուկրաինայում բացահայտել են Զելենսկու խաբեությունըԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել ԿիևինՏարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը հակասահմանադրական է ճանաչվել Politico-ն պարզել է՝ ինչ լուրջ կախվածություն ունի Մեծ Բրիատանիան ԱՄՆ-իցԱրենիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը՝ Մայր Աթոռում (լուսանկարներ) Սևանում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է տարբեր աշխատանքներում կամավորների հավաքագրման մասին 39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով Սյունիքի քրեական ոստիկանները թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել Դատախազը դատարան է հանձնել խմբի կազմում սպանություն կատարելու մեջ մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը Կա՛մ կփակենք Երևան–Աշտարակ խճուղին, կա՛մ ոտքով կգանք Երևան․ պռոշյանցիները պահանջում են իրենց հարցին լուծում տալ (տեսանյութ) Արցախցիներն սկսում են լայն համախմբման գործընթաց (տեսանյութ) Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երրորդ բալիկին է սպասում. հայտնի է սեռը ՈւՂԻՂ. Պռոշյանցիները հանդիպում են ՏԿԵ նախարարի հետ Օսմանյան բանակի հայ սպայի թոռը դարձել է Թուրքիայի քաղաքացի Գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Դուռը փակի կամ ներսից, կամ էլ դրսից․ Անդրե «Կրակոցներն ամեն օր երեկոյան սկսվում են, տևում մինչև լուսաբաց»․ Ինչ իրավիճակ է Սյունիքի գյուղերում Պապոյանն ԱՄԷ-ում ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները Մ15 տարեկան դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում հայ ազատ ոճայինները նվաճել են երեք մեդալ Արևմուտքում նշել են Ռուսաստանի հետ միջուկային հակամարտություն սկսելու պայմանը (տեսանյութ)Թրամփը Եվրոպային պայման է առաջադրել սակագների շուրջ բանակցությունների համարՊաշտոնական Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները Հիմա էլ իրենց հնարածի համար Մարտուն Գրիգորյանի հետ են կռվում․ փաստաբանՀասմիկ Տոլմաջյանը ՄԱԿ-ի մոդել համաժողովում անդրադարձել է Հայաստանի մարտահրավերներին Դավիթ Բեկի փողոցում իրար է բախվել 3 ավտոմեքենա, մեկում հրդեհ է բռնկվել Reuters-ը պարզել է՝ ինչ է պլանավորել ԵՄ-ն ՀՀ ԱԱԾ-ն փակել է Արցախի պետական կառույցների պաշտոնական կայքերը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ ՓաշինյանՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Լավրովի հետ հանդիպմանը․ ինչ հարցեր են քննարկվելԹրամփն իր մաքսատուրքերը «դեղամիջոց» է անվանել ԱՄՆ տնտեսության համարԵրևանում օտարերկրացիների հյուրասիրած թունավոր կոնֆետները վարորդը հյուրասիրել է 3-ամյա աղջկան. երեխայի կյանքը հաջողվել է փրկել Հերթական աբսուրդն է. Վարոսյանը՝ Իշխանյանի գրառումը հավանելու համար քաղաքացուն ՔԿ հրավիրելու մասին 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ, որ ընդունի Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ՇարմազանովՊռոշյանցիները այսօր կհանդիպեն ՏԿԵ նախարարին․ արդյոք լուծում կտրվի խնդրին (տեսանյութ) Ինչ խորհուրդ է տվել ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ՄԻՊ-ը վիճարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման առնչությամբ արգելքի սահմանումը Զելենսկին նշել է Ուկրաինայի անվտանգության հիմնական երաշխիքըՊետդումայում մտադիր են 10 անգամ բարձրացնել հայհոյանքի համար տուգանքըԵս չեմ հավատում, դու հզորագույն մանիպուլյատոր ես. Ելենա Բորիսենկոն` Անդրեի նախկին կնոջը Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Ոչ ոքից ծաղիկ չեմ ուզում ստանալ, իմ տղայից եմ ուզում․ անհետ կորածի ծնողի ցանկությունը (տեսանյութ)
Ամենադիտված