Արթուր Աբրահամը պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)
ՍպորտԳերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտեց 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայի հետ:
12 ռաունդ տևած դիմակայությունն ավարտվեց գործող չեմպիոնի հաղթանակով՝ 115-112, 112-115, 116-111:
Սա 35-ամյա Արթուր Աբրահամի 48-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ կարիերայում և 44-րդ հաղթանակը: