Օլանդն սկսում է հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել. The Wall Street Journal
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն սկսում է մի շարք դիվանագիտական հանդիպումներ՝ ուղղված «Իսլամական պետության» գրոհայինների դեմ կոալիցիայի ստեղծմանը, գրում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ հանդիպումը կսկսվի Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ նախաճաշից, ինչին կհաջորդեն Վաշինգտոնում և Մոսկվայում ամերիկացի և ռուս գործընկերների հետ բանակցությունները, իսկ կիրակի օրը հանդիպում կանցկացվի Չինաստանի նախագահ Սի Ծինփինինի հետ:
Պարբերականն ընդգծում է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները Օլանդին վերածել են միջազգային ռազմական համակարգողի: Սակայն, Ֆրանսիայի պաշտոնյաները համոզված են, որ իսլամիստներին հաղթելու համար անհրաժեշտ է գլոբալ դաշինք: