Հորդանան գետի արևմտյան ափին մեքենան բախվել է մարդկանց. կան վիրավորներ
ԱշխարհՀորդանան գետի արևմտյան ափին մեքենան բախվել է մարդկանց, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք իսրայելցի: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:
Պարբերակի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հրեական բնակավայրի մոտակայքում:
Իսրայելում անվտանգության ոլորտում իրավիճակը վատթարացել է հոկտեմբերի սկզբին: Այդ ընթացքում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 11 մարդ, ավելի քան 120-ը՝ վիրավորվել: Ըստ ԶԼՄ-ների՝ Երուսաղեմում և այլ իսրայելական քաղաքներում, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափին արաբ ծայրահեղականներն իրականացրել են 60 հարձակում իսրայելցիների վրա: Բախումների և հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 պաղեստինցի, որոնցից մոտ կեսը, ըստ իսրայելական կողմի՝ հարձակումների մասնակիցներ են: