Կրեմլում առայժմ չեն մեկնաբանում «Թուրքական հոսք» նախագծի ապագայի հարցը
ԱՐԽԻՎԿրեմլում առայժմ չեն մեկնաբանում, թե «Թուրքական հոսք» նախագծի ապագայի վրա ինչ ազդեցություն կունենա թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:
«Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել: Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իրավիճակը մանրամասն վերլուծվելու է Մոսկվայի կողմից»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: