Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
ԱՐԽԻՎԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման թեմայով հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել առկա լարվածությունը թուլացնելու հարցում: Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն սատարում են ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը: Նախագահները համոզմունք են հայտնել, որ նման միջադեպեր այլևս չպետք է կրկնվեն: Նրանք համաձայնության են եկել շարունակել Սիրիայում ԻՊ-ի դեմ համատեղ պայքարը:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,- ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը:
Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչել ԱՄՆ, Ֆրանսիայի, Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններին: