ԱՄՆ-ում մահացել է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դուգլաս Նորտը
ԱՐԽԻՎԱՄՆ-ում կյանքի 96-րդ տարում մահացել է ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Դուգլաս Նորտը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին այս մասին հաղորդել է Սենտ Լուիսի (Միսուրիի նահանգ) Վաշինգտոնի համալսարանի կայքը:
Նորտը մահացել է նոյեմբերի 23-ին Բենզոնիայի (Միչիգանի նահանգ) իր տանը:
Դուգլաս Սեսիլ Նորտը կլիոմետրիկայի՝ տնտեսագիտության պատմության նկատմամբ միջդիսցիպլինար մոտեցման ստեղծողներից մեկն է՝ տնտեսագիտական տեսության եւ տնտեսագիտական մեթոդների կիրառմամբ: 1993 թվականին նա Ռոբերտ Ֆոգելի հետ համատեղ Նոբելյան մրցանակ է ստացել տնտեսագիտության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: