Բակո Սահակյանի մոտ քննարկվել են դեկտեմբերին կայանալիք մարդահամարի հետ կապված հարցեր
ԱՐԽԻՎԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. դեկտեմբերին հանրապետությունում կայանալիք մարդահամարի կազմակերպման հետ կապված հարցերին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, լսելով շահագրգիռ մարմինների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները' Նախագահը կարևորել է մարդահամարի պատշաճ անցկացումը՝ այս ուղղությամբ տալով մի շարք կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցությանը ներկա են եղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: