Սու-24-ը խոցվել է ԻՊ-ի բենզատարներին հարված հասցնելուց հետո. Լավրով
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցվել է «Իսլամական պետության» նավթային ենթակառուցվածքը ոչնչացնելուց հետո, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Նա պարզաբանել է, որ իր թուրք գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այդ հանգամանքին:
«Երեկվա միջադեպի լույսի ներքո ստեղծվում է նոր իրավիճակ՝ կապված նավթի անօրինական առևտրի հետ, ընդհանուր առմամբ, ապօրինի նավթային արդյունաբերությամբ, որն ԻԼԻՊ-ցիները ստեղծել են իրենց տարածքում», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ասել է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ օդուժի կողմից արդյունավետ հարվածներ են հացվել ԻԼԻՊ-ի բենզատարների վրա: