ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուին շաբաթական 350 հազար եվրո առաջարկել
ՍպորտՊՍԺ-ի ղեկավարությունը ջանքեր չի խնայում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն փարիզյան ակումբը պատրաստ է Պորտուգալիայի հավաքականի առաջատարին շաբաթական 350 հազար եվրո աշխատավարձ առաջարկել:
Ավելի վաղ Ռոնալդուի գործակալը՝ Ժորժե Մենդեշը, հայտարարել էր, որ պորտուգալացին կարիերան կավարտի հենց «Արքայական ակումբում»: