Մովսիսյանին ցանկանում է ձեռք բերել անգլիական ակումբ
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Չեմպիոնշիփում հանդես եկող ՔՓՌ-ն(«Քուինզ Փարք Ռենջերս»):
Անգլիական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ՔՓՌ-ն Մովսիսյանին դիտարկում է առաջատար Չարլի Օստինին փոխարինող, ով ձմռանը հավանաբար կլքի ակումբը:
Անգլիական թիմը Մովսիսյանի համար «Սպարտակին» կարող է վճարել 2.5 մլն եվրո: Հիշեցնենք, որ մոսկովյան թիմը հայ հարձակվողի տրանսֆերը «Կրասնոդարից» ձեռք էր բերել 2 միլիոնով: