Դիտվել է 31783 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 24118 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 19338 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 16399 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 13294 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12792 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 12018 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11982 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 11545 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 10960 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 10797 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10170 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9831 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 9734 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 9369 անգամ:Սեփական հարվածի կորուստները. ի՞նչ կորցրեց Գագիկ Ծառուկյանը
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ ապրիլի 28-ից մայիսի 26-ը ներկայացնում է «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը:
ՀՀ մշակույթի նախարարությունում ապրիլի 27-ին, ժ.12.00-ին, փառատոնի մեկնարկի առթիվ անցկացվում է մամուլի ասուլիս, որին մասնակցում են փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանը, փառատոնի հիմնադիրներ, «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնի հանդիսավոր բացումը «Վիվա Իտալիա» համերգային ծրագրով տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժ. 19.00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ծրագրին մասնակցում են երիտասարդ տաղանդաշատ երգիչներ Մերի Մովսիսյանը (սոպրանո), Ռիմա Խաչատրյանը (մեցցո-սոպրանո), Արշակ Կուզիկյանը (բարիտոն),փառատոնային նվագախումբը՝ Արամ Թալալյանի ղեկավարությամբ:
Փառատոնը այս տարի կհյուրընկալվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, քանզի Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, որտեղ ավանդաբար, անցկացվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, Երևանը՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առթիվ բացվել է «Գրի հավերժություն» խորագրով իր տեսակի մեջ բացառիկ ցուցահանդեսը:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով, որի շրջանակում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերմանը (ԱՄՆ), «Ակլարդիոն» դուետը (Ռուսաստանի Դաշնություն)՝ Եվգենի Վարավկոն (կլարնետ) և Մարիա Վլասովան (ակորդեոն), ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի ազգային օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» համույթը (Վրաստան):
Փառատոնի հանդիսավոր փակման համերգը կրում է «Նվիրում Հենդելին» խորագիրը, որին կմասնակցեն երիտասարդ սերնդի ճանաչված երաժիշտներ Մանե Գալոյանը (սոպրանո), Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Կարեն Հակոբյանը (կոնտրտենոր, ԱՄՆ), Ջուլիետա Վարդանյանը (կլավեսին), Արմեն Մայիլյանը (շեփոր), փառատոնային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արամ Թալալյան):
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը անցկացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ամենամյա և շարունակական (2006-ից) հովանավորության շնորհիվ:
2008 թ. Փառատոնն ընդգրկված է ՀՀ Մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում:

