F-16 ամերիկյան կործանիչն աղետի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ
ԱշխարհԱմերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչն ուսումնական թռիչքի ժամանակ աղետի է ենթարկվել ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում, օդաչուին հաջողվել է կատապուլտվել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի առավոտյան: Ամերիկյան օդուժի Արիզոնա նահանգում գտնվող ռազմակայանի ներկայացուցիչները նշել են, որ օդաչուի վիճակը նորմալ է:
Աղետի պատճառները դեռևս անհայտ են: Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների խումբը: