ԱՄՆ-ում 4 ուղևորի իջեցրել են չվերթից՝ «դինամիտ» բառն օգտագործելու համար
ԱշխարհԱՄՆ Բալթիմոր քաղաքի օդանավակայանում ոստիկանությունը չվերթից իջեցրել է 4 ուղևորի այն բանից հետո, երբ օդանավում նրանց հարևանուհին հայտարարել է, որ նրանցից մեկին «դինամիտ» բառով հաղորդագրություն է եկել։ Այս մասին հայտնում է dailymail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ Փարիզի ահաբեկչություններից մի քանի օր անց: Spirit Airlines ավիաընկերության օդանավը, որն ուղևորվում էր Չիկագո, արդեն եղել է թռիչքուղու վրա:
Կին ուղևորը դիմել է անձնակազմի անդամներին այն բանից հետո, երբ նրա հարևանը մի քանի հեռախոսազանգ է կատարել, որոնց ժամանակ խոսել է ոչ անգլերեն: Զգոն կինը հաստատել է, որ դրանից հետո աչքը գցել է անծանոթի հեռախոսին ու երկու բառ նկատել՝ BLR և Dynamite (BLR-ն հնդկական Բանգալոր քաղաքի միջազգային օդանավակայանի ծածկանունն է)։
Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել տերմինալ վերադառնալու վերաբերյալ, իսկ կասկածելի ուղևորն ու նրա երեք ուղեկիցները հարցաքննվել են, որից հետո առանց մեղադրաքների առաջադրման ազատ արձակվել։ Նրա բջջայինում նման հաղորդագրություն չի գտնվել: