Բռնցքամարտիկ Ալեն Դանիելյանն հաղթել է թուրք մարզիկին և ապահովել առնվազն բրոնզե մեդալ
ՍպորտԼեհական Կոլոբժեկ քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջանությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկ Բուրակ Յուցելիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակչում հայ մարզիկի մրցակիցը ադրբեջանցի Ռուսլան Ռուստամովն է:
Նոյեմբերի 25-ին հաղթանակ էր տոնել նաև 52 կգ քաշային Վահե Բադալյանը, ով քարոռդ եզրափակչում առավելության էր հասել թուրք մարզիկի նկատմամբ և նույնպես ապահովել Եվրոպայի առաջնության առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: