Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 870 հազար միգրանտներ ու փախստականներ
ԱշխարհՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 868 հազար 282 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Առավել մեծ թվով միգրանտներ ու փախստականներ Է ընդունել Հունաստանը՝ ավելի քան 744 հազար մարդ:
Նոյեմբերի 20-ից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանածների ընդհանուր թիվը մեծացել Է ավելի քան 26 հազարով:
ՄՄԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից ծովում 3551 մարդ Է զոհվել Հին աշխարհ հասնելու փորձ անելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: