«Պետք չէ հեգնել Ռուսաստանի վերջին պրոհայկական դրսևորումները, կամ աստվածացնել Պուտինին»
ԲլոգոսֆերաՏիգրան Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ՝ հեգնել Ռուսաստանի վերջին պռոհայկական դրսևորումները, կամ՝ աստվածացնել Պուտինին: Համաձայն եմ, որ թուրքերի հետ ունեցած տնտեսական շահերից ելնելով, մեզ հաճախ ոչ օգտակար քայլեր էր կատարում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը և հիմա մեր սիրուն աչքերի համար չեն թեքվել մեր կողմը, բայց:
Բայց ունենք՝ ինչ ունենք: Լինենք սառնասիրտ և ողջախոհ՝ ընդունենք, որ իրեն ցավեցնելուց հետո է Ռուսաստանը նման քայլերի դիմել ու հետապնդենք մեր շահը: Պահը հարմար է և ձեռնտու` շահերը համընկնում են»: