ԱԱ-2018-ի ընտրական փուլը ձախողելու դեպքում հրաժարական կտամ. Ռուբեն Հայրապետյան. Armsport.am
ՍպորտՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Red Eagles» ֆան շարժման հետ զրույցում խոսեց նաև իր պաշտոնավարման տեսլականի մասին:Այս մասին գրում է armsport.am-ը:
«Եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ:
Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, նաև այդ աղբը պիտի փորձեմ մաքրել:
Ավելի ասեմ, եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»:
Որպես ավելի վաղ արած հայտարարության հավելում՝ Հայրապետյանն ընդգծեց նաև, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով դավաճանություն. «Դավաճանություն բառին պետք է խորությամբ նայել: Դա այն է, երբ ֆուտբոլիստը, կրելով ազգային հավաքականի խաղաշապիկը, խաղերին չի նվիրվում, մարզումներին լրջությամբ չի մոտենում»: