«Սերժիկ կուզե ջնջե մեզի, զարթնեք հայեր». ակտիվիստների կատարումը (տեսանյութ)
Քաղաքական«Կարմիր քարտ» նախաձեռնության անդամները, այսօր` Ազատության հրապարակից, դեպի Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական նստավայր երթ էին ցանկանում կազմակերպել, սակայն Դեմիրճյան փողոցի մոտ ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը և թույլ չտվեցին շարժվել առաջ։
Երիտասարդները պահանջում են իջեցնել էլեկտրաէներգիայի, գազի, ալյուրի , շաքարավազի, բենզինի գները:
Նրանք նաև կատարում էին ազգագրական երգեր, որոնցից «Զարթիր լաո» երգի բառերը, փոխել էին և հարմարեցրել իրենց պահանջին:
Ստորև առաջարկում ենք դիտել ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութը, որը կատարումից մի փոքր հատված է: