Ծգլը, Տլեն, Գաստիկը «сухой отказов»–ով կդատվեն, որպեսզի «կարգավիճակ» ունենան
Հայկական Մամուլ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունն ավարտվում է։
«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնեցին, որ մինչև տարեվերջ գործը կուղարկվի դատարան։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ), ըստ տեղեկությունների, հրաժարվում են ցուցմունք տալուց։
Բանն այն է, որ քրեական աշխարհում ընդունված է «сухой отказов»–ով դատվել, որպեսզի անազատության մեջ որոշակի «կարգավիճակ» ունենան՝ դառնան գող կամ զոն նայող»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։