Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է անձի առևանգման 4 դեպք
ԻրավունքՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 14 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 16-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 10-ը: Բացահայտվել է խարդախության 10, գողության 7, անձի առևանգման 4, բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպք: