Գիտնականները տարբերություններ չեն գտել կանանց և տղամարդկանց ուղեղի կառուցվածքում
Գիտություն և ՄշակույթՆյարդաֆիզիոլոգները համեմատել են շուրջ մեկուկես հազար կանանց եւ տղամարդկանց ուղեղի տոմոգրամմաները եւ եկել այն եզրակացության, որ մարդու ուղեղում բացակայում են բացառապես «արական» կամ «իգական» հատվածները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Proceedings of the National A cademy of Sciences. հանդեսում հրապարակված հոդվածում:
Վերջին տարիներին գիտնականներն ակտիվորեն փորձում են հասկանալ՝ գոյություն ունեն արդյոք ֆիզիոլոգիական, Էվոլյուցիոն կամ քիմիական առանձնահատկություններ կանանց եւ տղամարդկանց ուղեղի աշխատանքում, թե մեր վարքագծում առկա բոլոր տարբերությունները պայմանավորված են դաստիարակությամբ, հորմոններով եւ մշակութային ավանդույթներով:
Օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին ամերիկացի կենսաբանները պարզել են, որ տղամարդկանց ու կանանց ուղեղի առանձին բաժիններ միմյանց հետ այնպես չեն շփվում, ինչպես դա անում են հակառակ սեռի ներկայացուցիչների նյարդային համակարգի համանման մասերը:
Թել Ավիվի համալսարանից Դաֆնա Ջոելը եւ նրա գործընկերները, համադրելով վերջերս մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անցած ավելի քան 1,4 հազար կանանց եւ տղամարդկանց ուղեղի առանձին բաժինների չափերն ու կառուցվածքը, ցույց են տվել, որ կանանց եւ տղամարդկանց ուղեղի աշխատանքում այդօրինակ տարբերությունները չեն կարող պայմանավորված լինել նրանց ուղեղի կառուցվածքում Էվոլյուցիոն տարբերությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: