Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է պատահել
ԱՐԽԻՎՍտամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում արտակարգ դեպք է պատահել: Ալժիրից ժամանած ուղևորներին ինքնաթիռից դեպի օդանավակայանի արտաքին թռիչքների բաժին տեղափոխող ավտոբուսը սխալմամբ նրանց տեղափոխել է ներքին թռիչքների բաժին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Ալժիրից ժամանած ուղ ևորների զգալի մասը քաղաք է դուրս եկել առանց անձնագրային ստուգման անցակետով անցնելու:
Սխալը հայտնաբերելուց հետո թուրք ոստիկանությունը սկսել է ճշտել Ալիժիրից ժամանած այն անձանց ինքնությունը, ովքեր արդեն դուրս են եկել Ստամբուլ: