Դիտվել է 21393 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 16342 անգամ:Մի քանի րոպեում փողոցն արնաշաղախ եղավ. Arusik Vakcina-ի բաց նամակը` Տարոն Մարգարյանին
Դիտվել է 15912 անգամ:Պատրաստվում էին դիպուկահարի միջոցով սպանել Հայաստանում հայտնի գործարարին
Դիտվել է 13306 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 13173 անգամ:Դաժան կատակ. աղջիկները մերկացնում են իրենց քնած ընկերուհուն (տեսանյութ)
Դիտվել է 12304 անգամ:Հյուսիսային պողոտայում դանակահարված պիտբուլի բացառիկ լուսանկարները (16+)
Դիտվել է 12066 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 11426 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11421 անգամ:Ահա թե ովքեր են Երևանի Կոմայգու «թիթեռնիկները» (տեսանյութ 18+)
Դիտվել է 10886 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 10883 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 9892 անգամ:Հաղորդավարուհու կուրծքը մեծանում է ուղիղ եթերում (տեսանյութ)
Դիտվել է 9659 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 9242 անգամ:Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը
Դիտվել է 9139 անգամ:Սեփական հարվածի կորուստները. ի՞նչ կորցրեց Գագիկ Ծառուկյանը
ԱՄՆ-ն կթույլատրի Իրանին՝ ուրանը հարստացնել մինչև հինգ տոկոս. Los Angeles Times
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Իրանին առաջարկել միջուկային ծրագրի իրականացման կոմպրոմիսային տարբերակ, գրում է Los Angeles Times–ը։
Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ Իրանը կարող է ուրան հարստացնել մինչև 5%–ի սահմաններում, եթե այդ երկրի ղեկավարությունը համաձայնի թույլ տալ իր միջուկային օբյեկտներում միջազգային տեսուչները մշտական և անարգել վերահսկողություն իրականացնել։
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը դիտարկում է նման փոխզիջման հնարավորությունը, քանի որ մտավախություն կա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապրիլի 14-ին Ստամբուլում վերականգնված բանակցությունների տապալման առումով։ Ամերիկացի դիվանագետների կարծիքով, Թեհրանը երբեք չի համաձայնի ամբողջովին հրաժարվել ուրանի հարստացումից և այդ հարցում կոմպրոմիսային տարբերակի բացակայությունը կարող է ռազմական հակամարտության հանգեցնել։
Սակայն, ինչպես նշում է հեղինակավոր պարբերականը, ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից նման առաջարկը հնարավոր է լուրջ առարկության հանդիպի ԱՄՆ Կոնգրեսում և Իսրայելի ղեկավարության կողմից։
Ներկայումս իրանցի գիտնականները մինչև 20% ուրանի հարստացման հնարավորություն են ձեռք բերել, մինչդեռ ատոմային ռումբ ստեղծելու համար պահանջվում է ուրանի մինչև 90% հարստացում։
Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում և հարստացնում է երկրում էլեկտրաէներգիայի ապահովման համար։ Միևնույն ժամանակ, Իրանը միջուկային ծրագրի խնդրով այդ երկրի նկատմամբ մի շարք միջազգային պատժամիջոցներ են կիրառվում։ Փետրվարին ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել էր մինչև այս տարվա առաջին կիսամյակ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակում գործելու հնարավորության մասին։
2003–ից սկսած՝ ՄԱԳԱՏԷ-ն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի հետ համատեղ ձգտում է կասեցնել Իրանի ուրանի հարստացման գործունեությունը։

