Դիտվել է 22175 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 16876 անգամ:Մի քանի րոպեում փողոցն արնաշաղախ եղավ. Arusik Vakcina-ի բաց նամակը` Տարոն Մարգարյանին
Դիտվել է 14835 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 13993 անգամ:Դաժան կատակ. աղջիկները մերկացնում են իրենց քնած ընկերուհուն (տեսանյութ)
Դիտվել է 12615 անգամ:Հյուսիսային պողոտայում դանակահարված պիտբուլի բացառիկ լուսանկարները (16+)
Դիտվել է 12406 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 11919 անգամ:Ահա թե ովքեր են Երևանի Կոմայգու «թիթեռնիկները» (տեսանյութ 18+)
Դիտվել է 11466 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11325 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11304 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 11232 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 10029 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 9733 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9476 անգամ:Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը
Դիտվել է 9410 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Հասմիկ Պողոսյանը ընդհանուր գծերով Լոթար Ջորդանիին ծանոթացրել է ICOM -Հայաստանի գործունեությանը
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարությունում հյուրընկալել է ICOM-ի գրական թանգարանների միջազգային կոմիտեի նախագահ Լոթար Ջորդանիին, ով Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Երևանը՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի» տոնակատարությունների բացման պաշտոնական արարողությանը: Նախարարը ողջունել է հյուրին և կարևորել նրա՝ Հայաստան կատարած անդրանիկ այցը, նաև հույս է հայտնել, որ տեղում ծանոթանալով հայաստանյան թանգարանների ցուցադրություններին՝ վերջինի կողմից կարվի միջազգային ծրագրերում համագործակցության գործուն առաջարկներ: Նախարար Հասմիկ Պողոսյանը ընդհանուր գծերով Լոթար Ջորդանիին ծանոթացրել է ICOM -Հայաստանի գործունեությանը /ICOM -Հայաստանը ստեղծվել է 2008 թ., այն Թանգարանների միջազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ է/, որը ՀՀ մշակույթի նախարարության, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի և միջազգային ւո հանրապետական կազմակերպությունների աջակցությամբ և համատեղությամբ իրականացրել է ՀՀ թանգարանների զարգացման և տեխնիկական վերազինման, թանգարանային մասնագետների վերապատրաստմանն ու երիտասարդ կադրերի աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր/: Նախարարը, սակայն, նշել է, որ հանրապետությունում առկա է թանգարանների կառավարիչների խնդիրը: Երիտասարդները այդ բնագավառում չունեն բավարար գիտելիքներ և պատրաստ չեն ստանձնելու թանգարանի կառավարչի պարտականությունները:
ICOM-ի գրական թանգարանների միջազգային կոմիտեի նախագահ Լոթար Ջորդանին շնորհավորել է Երևանի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ, շնորհակալություն հայտնել իրեն Հայաստան հրավիրելու համար և նշել, որ ինքն արդեն այցելել է մայրաքաղաքի մի քանի տուն-թանգարաններ, ունի որոշակի դիտարկումներ ու առաջարկություններ մասնավորապես ցուցանմուշների տարբեր լեզուներով ներկայացման վերաբերյալ, որի շուրջ կզրուցի հայաստանյան գործընկերների հետ: Նա նախարարին տեղեկացրել է նաև իրենց կառույցի' ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող համալսարանական մակարդակի կրթական ծրագրերի մասին, որոնք նախատեսված են տուն-թանգարանների աշխատակիցների համար /թանգարանագետներ, գրականագետներ.../, ինչպես նաև' ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերի հետ աշխատելու, հին դիսցիպլինները նորովի, երիտասարդների համար մատչելի և ժամանակակից մեթոդներով ներկայացնելու դասընթացների մասին:
ICOM -ի գրական թանգարանների միջազգային կոմիտեի նախագահ Լոթար Ջորդանին կարևորել և օգտակար է համարել նաև մասնագիտական համագործակցությունը մշակութային արժեքների, հուշարձանների միջազգային ցանցի ստեղծման միջոցով, որտեղ յուրովի կարժևորվի տեղական և ազգային ավանդույթները, քանզի դյուրին չէ օտարին քո ունեցածը ներկայացնելը: Հանդիպման ավարտին կողմերը խոսեցին 2012 թ. աշնանը Երևանում նախատեսվող ICOM -ի կրթության միջազգային կոմիտեի «Գիրքը և գրավոր աղբյուրները թանգարանում» խորագրով տարեկան գիտաժողովի մասին, որը տարածաշրջանում անցկացվելու է առաջին անգամ:

