ՀՀ նախագահը մասնակցել է վիրահայ նկարիչների` «Հայրենիքիս կանչով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը
Science and cultureՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված վիրահայ նկարիչների՝ «Հայրենիքիս կանչով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը:
Այս մասին ասված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: