Գյումրիում սպանված Ավետիսյանների անուններին ընտրացուցակներում լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է. Դատախազություն
Իրավունք«Հրապարակ» օրաթերթում, «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ...» հրապարակումը Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ դատախազությունից:
Հիշեցնենք, որ թերթն այսօրվա իր համարում գրել էր.
«Երեկ խմբագրություն Էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը և ասում Էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք Էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության։ Մեր զրուցակիցը վրդովված Էր. «Սենց սրբապղծություն Գյումրին չէր տեսել՝ գոնե անմեղ զոհերին խնայեին»։ Քանի որ քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկությունն ստուգել»: