ԻՊ-ի առաջնորդը Լիբիա է փախել. ԶԼՄ-ներ
ԱՐԽԻՎ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Թուրքիայից Լիբիա է փախել:
Այդ կերպ նա որոշել է խուսափել Բաղդադում գտնվող ԻՊ-ի համակարգող կենտրոնի հետապնդումներից, որը բազմիցս մոտ է եղել նրան ոչնչացնելուն, հաղորդում է իրանական FARS լրատվական գործակալությունը:
Այժմ Ալ-Բաղդադին գտնվում է Լիբիայի Սիրտ քաղաքում, որը գրոհայինների վերահսկողության տակ է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հենց Լիբիայում կստեղծվի ԻՊ-ի նոր հրամանատարական կետը: Նրանց կարծիքով՝ հաշվի առնելով երկրում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակը, նրանց ավելի հեշտ կլինի ծայրահեղական գործունեություն ծավալել և սկսել Եվրոպայի վրա հարձակումը: