Առնվազն 30 մարդ է զոհվել Հալեպի ականակոծման հետևանքով
Մերձավոր ԱրևելքՍիրիայի Հալեպ քաղաքի առնվազն 30 խաղաղ բնակիչներ ծայրահեղական խմբավորումների կողմից ականակոծման զոհ են դարձել: Այդ մասին հաղորդել Է «Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը:
Ըստ առկա տեղեկատվության՝ Հալեպի արեւմտյան մասի բնակելի թաղամասերը հոծախումբ գնդակոծման Էին ենթարկվում երկու օրվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: