Ակտիվիստներն ազատ են արձակվել
ОбществоՄաշտոցի պուրակի ակտիվիստները՝ Արման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը, Եղիա Ներսեսյանը, Կարեն Հարությունյանը, Վահրամ Սողոմոնյանը եւ ապամոնտաժող Արմեն Հովհաննիսյանը ազատ են արձակվել և արդեն միացել են Մաշտոցի պուրակում գտնվող իրենց ընկերներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com–ը, Ոստիկանության Կենտրոնականի բաժին էին տարվել 6 բնապահպան-ակտիվիստներ ու 1 լրագրող: Մաշտոցի պուրակի ակտիվիստները հավաքվել էին բաժնի բակում և սպասում օրենքով սահմանված ժամկետի լրանալուն, որից հետո ձերբակալվածներին բաց կթողնեին: