Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է ենթադրյալ ահաբեկիչների ֆոտոռոբոտները
ԱշխարհՈւկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է ապրիլի 27–ին Դնեպրոպետրովսկ քաղաքում 10 պայթյուն իրականացրած ենթադրյալ ահաբեկիչների ֆոտոռոբոտները, հաղորդում է Корреспондент.net–ը։
Դնեպրոպետրովսկի շրջանային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2–րդ մասով (ահաբեկչական ակտ) կասկածվում են միջին տարիքի երեք տղամարդ։
Հիշեցնենք, որ ապրիլի 27–ին Դնեպրոպետրովսկում իրականացված մի շարք պայթյուններից տուժել էր մոտ երեք տասնյակ մարդ։