Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թբիլիսիում
ՏարածաշրջանՎրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 21-22-ը՝ Թբիլիսիում: Այդ մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպման շրջանակում նախարարները քննարկելու են այսօրվա համար կարևոր ու օրակարգային հարցեր, մասնավորապես երկրների միջև ռազմավարական և տնտեսական համագործակցության հարցը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի ներկա վիճակը: