Դիտվել է 35284 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 21621 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 17356 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 14337 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12321 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11566 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11342 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 11311 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 11159 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 11117 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 10370 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 10060 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 9958 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 8483 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Դիտվել է 8110 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
ԿԸՀ-ն մերժեց ներկայացված դիմումները
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հաղորդումները, համաձայն որոնց, 2012թ. ապրիլի 12-ից Վանաձոր և Սպիտակ քաղաքաներում տաքսի ծառայության ավտոմեքենաների, հասարակական տրանսպորտի, երթուղային տաքսիների, անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև առևտրի օբյեկտների վրա փակցված են նախընտրական պաստառներ, դրոշակներ, ինչպես նաև Վանաձոր քաղաքից դեպի Սպիտակ և Սպիտակ քաղաքից դեպի Ջրաշեն գյուղ տանող մայրուղում՝ Սպիտակ համայնքին պատկանող էլեկտրական սյուների վրա, տեղադրված են Հայաստանի Հանրապետական կուսակցության դրոշակներ:
Հաղորդումների քննարկման արդյունքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ դիմել Վանաձոր և Սպիտակ քաղաքային համայնքների ղեկավարներին՝ ուսումնասիրելու հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում (անկախ սեփականության ձևից) կուսակցությունների, ինչպես նաև Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը և նշված վայրերում փակցված քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել, ինչպես նաև ստուգելու քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:
ՀՀ ԿԸՀ որոշման մեջ նշվում է նաև, որ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից քարոզչական պաստառներ չհանդիսացող քարոզչական նյութերը օգտագործելու, տարածելու սահմանափակումներ ընտրական օրենսգրքով սահմանված չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ կուսակցության կողմից որպես քարոզչական նյութ պատրաստված և օգտագործվող դրոշակները օգտագործելը և տարածելը չի հանդիսանում ընտրական օրենսգրքի խախտում:
Արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է նաև քաղաքացի Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներով ներկայացրած հաղորդումները:

