Դիտվել է 38171 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 17838 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 15272 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 13889 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 12531 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11460 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10351 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8846 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Դիտվել է 8260 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 8054 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 7995 անգամ:Հայտնի է գազի նոր սակագինը
Դիտվել է 7834 անգամ:Զինվորի դին հետ են տանում
Դիտվել է 7816 անգամ:«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է
Դիտվել է 7782 անգամ:Ի՞նչ է արել Դեդ Հասանը՝ հայերի համար (տեսանյութ)
Դիտվել է 7723 անգամ:Վլադիմիր Գասպարյանն ու Սեյրան Օհանյանը բանակցում են սպանված զինծառայողի հարազատների հետ
Ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ. ՀՀ ոստիկանություն
Ապրիլի 30-ին կայքերից մեկում հրապարակված «ՀԱԿ-ն Արաբկիրի ընտրացուցակներում 150 մահացած ընտրողի անուն է գտել» հոդվածում նշվում է, որ ըստ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի՝ ՀԱԿ-ը 150 մահացած մարդկանց ցուցակների խնդրով պաշտոնապես դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն գործերը չեն ընդունել՝ ոչ աշխատանքային օր լինելու պատճառաբանությամբ:
Պարզաբանում ենք, որ հերթական անօգուտ փորձն է արվում ստահոդ լուրեր տարածելու միջոցով խեղաթյուրել հանրային կարծիքը՝ ընտրական գործընթացում ոստիկանության գործունեության վերաբերյալ: Չնայած ապրիլի 29-ի ոչ աշխատանքային օր լինելուն, ՀՀ ոստիկանության պետի ցուցումով անձնագրային և վիզաների վարչությունն ու նրա ենթակա ստորաբաժանումները շարունակել են պատշաճ կերպով կատարել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պարտականությունները: Իսկ ապրիլի 29-ին անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ: Ցուցակը առձեռն ստորագրությամբ թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի լիազոր ներկայացուցչից ստացել է անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընտրացուցակները հրապարակելուց հետո ցուցակում նշված 36 անձանց անհատական տվյալներն արդեն իսկ հանված են եղել բնակչության պետական ռեգիստրից: Մյուս անձանց տվյալները նույն օրը փոխանցվել են Արաբկիրի անձնագրային ծառայությանը՝ տեղամասային տեսուչների միջոցով ստուգումներ իրականացնելու համար:
Դիմումատուին կպատասխանվի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում:
Կից ներկայացվում է անձնագրային և վիզաների վարչություն մուտքագրված թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի դիմումը:

