Հնդկաստանում խորտակված լաստանավի վրա 350 մարդ է եղել
ԱշխարհԱպրիլի 30-ին Հնդկաստանի Բրահմապուտրա գետում խորտակված լաստանավի տախտակամածին եղել է մոտ 350 մարդ, այլ ոչ թե 200-250, ինչպես որ հաղորդվել է ավելի վաղ։
Արդեն գտնվել է 35 ուղևորի դի, ևս 165–ը համարվում են անհետ կորած։ Շուրջ 150 մարդու հաջողվել է փրկվել՝ սեփական ուժերով կամ մյուսների օգնությամբ։
Հիշեցնենք, որ նավաբեկությունը տեղի է ունեցել փոթորկի հետևանքով։ Տեղի ոստիկանների խոսքերով՝ նավն ուղղակի երկու մասի է բաժանվել։ Փրկվել հաջողվել է հիմնականում նրանց, ովքեր եղել են վերին տախտակամածի վրա։