Խոչընդոտել են քարոզչական նյութեր բաժանող ակտիվիստների աշխատանքը, հետո հարվածել դիտորդին
ОбществоԹիվ 11 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբից Լուրեր.com–ին տեղեկացրեցին, որ ապրիլի 30-ին Բանուչյանի եւ Հայ Ազգային Կոնգրես դաշինքի քարոզչական նյութերը բաժանելիս հարձակման է ենթարկվել ընտրարշավին հետեւող անկախ դիտորդը՝ «Հելսինկյան ասոցացիա» հ/կ ներկայացուցիչ Արման Վեզիրյանը:
Սեդրակ Սարգսյան փողոցում, մոտ 45 տարեկան մի տղամարդ, նախ՝ խոչընդոտել է քարոզչական նյութեր բաժանող ակտիվիստների աշխատանքը, հետո հարվածել Արման Վեզիրյանին:
Մենք խստորեն դատապարտում ենք անկախ դիտորդի, ինչպես նաեւ թեկնածուի համակիրների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը: Միաժամանակ՝ պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ հայտնաբերել ու պատժել այդ բռնարարքի հեղինակին: